ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Կբարեկարգվեն նաև բակերի ցայտաղբյուրները

Կբարեկարգվեն նաև բակերի ցայտաղբյուրները
01.04.2014 | 23:39

Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուր: Ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը մեկնարկել է 2012-ից: Բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվել են կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվել են նաև բակային տարածքները:

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ